Ամերիկացի Պատրիկ անունով ցանցահենը ստեղծել է բոտ ծրագիր Tinder ծանոթությունների կայքում, որը բազմաթիվ հետերոսեքսուալ տղամարդկանց ստիպել է միմյանց հետ ֆլիրտ անել: Նրա զոհերը մինչև վերջին պահը վստահ են եղել, որ շփվում են կանանց հետ:
Ծրագրավորողը նշել է, որ իր ծանոթ բազմաթիվ կանայք դժգոհել են հավելվածում տղամարդկանց ոչ ադեկվատ պահվածքից: Արդյունքում՝ տղամարդու մոտ միտք է հասունացել ստիպել տղամարդկանց զգալ սեփական մաշկի վրա այն, թե ինչպես են նրանք շփվում կանանց հետ:
Ծրագրավորողը գրել է բոտ, որը տղամարդկանց հաղորդագրությունները ավտոմատ կերպով միմյանց է ուղարկել ու այն գործարկել է աշխատելու մոտավորապես 12 ժամ:
Այդ ժամանակ խայծը կուլ է տվել մոտ 40 տղամարդ, որոնք միմյանց ուղարկել են հաղորդագրություններ:











































