Friday, 12 06 2026
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին

«Դրօշակ». Դաշնակցութեան խօսքը-Կանոն թէ՞ օրէնք, խաղ թէ՞ պայքար

Հայաստանի նախընտրական քաղաքական դաշտի շրջագիծն աստիճանաբար աւելի ընկալելի է դառնում: Ընդհանուր հենքը հասարակական ամենալայն շրջանակներում, մի քանի տարիների ընթացքում ձեւաւորուած ենթակայական այն մօտեցումն է, համաձայն որի՝ «ամէն ինչ կանխորոշուած է», «սրանք նախօրօք մտածուած խաղեր են» եւ այլն:

Ըստ այս ենթակայական մօտեցման՝ Հայաստանի քաղաքական քսանամեայ վերնախաւը նախատեսում է քաղաքական բոլոր քայլերը եւ ի գործ դնում համապատասխան հնարքներ:

Կան շօշափելի թուով մարդիկ, ովքեր ոչ միայն Հայաստանի քաղաքական դաշտը, այլ նաեւ Ֆուտբոլը, համաշխարհային քաղաքականութիւնը եւ նոյնիսկ ցունամին ու Ֆուկոսիմայի ատոմային պայթիւնը պարզապէս «խաղ» են որակում: Այս մտածողութիւնն ունեցողների պատկերացմամբ մարդը չեզոք էակ է՝ բանականութիւնից, գիտակից կամքից միանգամայն զուրկ:
Քաղաքական ճակատագրապաշտութեան եւ սնոտիապաշտական այս մթնոլորտում բազմաթիւ վերլուծաբաններ զբաղուած են պայծառատեսութեամբ, քաղաքական գործիչներից շատերը՝ «թուղթ ու գիր» անելով, դեղատոմսեր մատուցելով, իսկ կուսակցութիւնները մեծաւ մասամբ նմանւում են բուքմեյքերական գրասենեակների:

Այս մօտեցումը ձեռնտու է Հայաստանի քաղաքական վերնախաւին, այսինքն՝ ե՛ւ գործող իշխանութիւնների, ե՛ւ ծայրայեղ ընդդիմութեան առանցքային ուժերին, որոնք այս ընդհանուր համայնապատկերի վրայ մոգոնում են իրենց «խաղ»երը եւ արդէն մշակում այդ «խաղ»երի «կանոն»ները: Նրանց նոյնիսկ չի մտահոգում, թէ իրենց գործածած բառամթերքը, սկզբունքների կոպիտ խախտումներին առընթեր, ինչպիսի քայքայիչ հետեւանքներ է թողնում հասարակական կարծիքի վրայ: Սահմանդրութեան տառով նախատեսուած օրէնքները, մինչեւ իսկ, անուանւում են «խաղի կանոն», բազմակարծութեան, բազմակուսակցականութեան եւ քաղաքական պայքարի հասկացութիւններն ու սկզբունքները բռնաբարւում, ոտնահարւում եւ այլանդակւում են ամենուրեք՝ շախմատի, բռնցքամարտի կամ այլ երկկողմ մրցատեսակների հետ զուգահեռներ անցկացնելով: «Խաղի կանոն» է համարւում եւ հալած իւղի տեղ հրամցւում նաեւ համապետական ընտրութիւնների արդիւնքների յարաբերակցական պատկերի կանխայայտ պահպանումը:

Այնինչ «խաղ»ը ընդամէնը գործելու իմիտացիա (նմանակում-Խմբ.) է, իսկ «խաղի կանոն»ը՝ իմիտացիոն գործընթացի արդարացումը, օրինականացումը: Ներկայիս քաղաքական կեցուածքներն ու տեսակէտներն այնպիսի դրսեւորումներ են ունենում, որ առաջին հայեացքից կարծես ամէն ինչ տեղաւորւում է նախատեսուած «խաղ»ի շրաջագծում եւ ընթանում «խաղի կանոններ»ով: Իսկ երկկողմ շախմատի կամ բռնցքամարտի փոխարէն քաղաքական ինքնուրոյն պայքարի ելած եւ, կամ «խաղի կանոններ»ի փոխարէն, սահմանադրական օրէնքին հաւատարիմ ուժեր, ԶԼՄների մեծ մասի հաւաստմամբ, առհասարակ «չկան», խաղից դուրս լոկ կրօնական ծէսերով են զբաղուած, իսկ քաղաքական բեմահարթակում կամ խաղացող չեն, կամ գրազ կապող են միայն:
Սակայն, իրականութիւնն այլ բան է ասում մեզ: Օրինակ, ՀՅԴին փնովելու եւ «Ժառանգութեանը» խրատելու աւանդոյթն արդէն անհետացել է ծայրայեղական ընդդիմութեան լրատուամիջոցներից: Նրանք, հնարաւորինս, խուսափում են խորհրդարանական ընդդիմութեան թեմային անդրադառնալուց, քանզի հասկանում են, որ իշխանութիւնների առանցքային ուժերը նրանց անունը լսել անգամ չեն ցանկանում: Ընտրական օրէնսգրքի մէջ փոփոխութիւնների առաջարկներն ամբողջապէս տապալուեցին «բիոմասսայի» քուէարկութեան միջոցով, առանց մանրամասների մէջ մտնելու, առանց խորքային քննարկումների: Ինչո՞ւ հանրապետական «տեսաբան»ների համար անհրաժեշտ չեղաւ նոյնիսկ մի փոքր «քեալլա տալ», եւ ինչո՞ւ ՀԱԿը ոչ մի տեսակէտ էլ չյայտնեց այդ կապակցութեամբ: Պատասխանը պարզ է, հակառակ դէպքում կը կարեւորուէր եւ «դիւիդենդներ» (շահոյթ-Խմբ.) կը շահէր խորհրդարանական ընդդիմութիւնը, ով, ըստ քաղաքական էլիտայի, ոչ խաղացող է եւ ոչ էլ «գրազ կապող» (գրաւ դնող-Խմբ.):

«Հայ-թուրքական պրոտոկոլներ»ի ժամանակ, երբ մենք զգուշացնելով, զգուշացնում էինք, որ ականապատուած են արձանագրութիւնները, որ նախապայմաններ կան նրանց մէջ, հանրապետականները մեզ, եւ մեզ հետ նաեւ տասնմէկ միւս կազմակերպութիւններին, ներկայացնում էին որպէս հակաթուրք հիստերիա բարձրացնողների, նեղ նացիոնալիստական քաղաքականութեան հետեւորդների: Այժմ նոյն այդ գործիչները, տեղի ու անտեղի, ժամանակին կամ անժամանակ, բառացիօրէն, կրկնում են մեր հիմնաւորումները: ՀԱԿականներն անհեթեթութիւն էին համարում արտգործնախարարի հրաժարականի մեր պահանջը, ասելով, որ «արտաքին քաղաքականութեան գլխաւոր պատասխանատուն ՀՀ նախագահն է»: Այժմ նրանք պահանջում են վարչապետի, փոխվարչապետի եւ մի շարք այլ պաշտօնեաների հրաժարականը՝ իհարկէ ՀՀ նախագահին «անկիւն սեղմելու մտադրութիւն» չունենալով:

Անշուշտ կը գայ մի օր, երբ ընտրական օրէնսգրքի եւ համակարգի մասին մեր դիտողութիւններն ու սկզբունքային դիրքորոշումները, կ՛արտաբերուեն քաղաքական վերնախաւի բերանից: Սակայն առայժմ այդ դիրքորոշումները հակասում են նրա «խաղի կանոն»ներին եւ դիտողութիւններ անողները դուրս են «խաղ»ից:

Պէտք է վերջ դնել քաղաքական վերնախաւի տուեալ «խաղ»երին եւ դրանց հենք հանդիսացող ենթակայական մօտեցումներին, որոնք չեն յանգեցրել եւ չեն էլ յանգեցնելու այն առաջընթացին, որ օդի ու ջրի պէս անհրաժեշտ է՝ աշխարհի ժողովրդավարական երկրների շարքում արժանի տեղ գրաւելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում