Սիրիան չի փակում դուռը նրանց համար, ովքեր ցանկանում են վայր դնել զնեքը։ Այս մասին հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Մեկդադը՝ պատասխանելով TASS գործակալության հարցին։
Նրա խոսքով՝ գոյություն ունեն Սիրիայում հաշտեցման հետ կապված բազմաթիվ ջանքեր։ «Հաշտություն է ձեռք բերվել որոշ զինված խմբավորումների հետ, որոնք հրաժարվում են զենքի կիրառումից և գործում Սիրիայի ազգային շահերի շրջանակում։ Մոտ 700 գրոհային անցել են կառավարության կողմը և այժմ կռվում են մի քանի շրջանում սիրիական բանակի շարքերում, այդ թվում՝ Դամասկոսի մերձակայքում»։
Դիվանագետը նշել է, որ իրենք պատրաստ են մանակցել Ռուսաստանի նախաձեռությամբ ընդդիմության հետ Մոսկվայում կայանալիք առաջիկա հանդիպումներին։
Մեկդադը կոչ է արել միավորվել աշխարհի բոլոր անկյուններում ահաբեկության դեմ պայքարի համար։






































