Կիրակի երեկոյան Ֆրանսիայում ուժեղ տեղումներ են սպասվում ձյան տեսքով, որի հետևանքով երկրի տարածքի գրեթե կեսում հայտարարվել է օդերևութաբանական վտանգավորության «նարնջագույն» աստիճան: Շառլ դը Գոլի անվան և Օռլի օդանավակայաններում հետաձգվել են մի քանի տասնյակ թռիչքներ:
Թռիչքների հետաձգման որոշումը կայացվել է Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից, սակայն Փարիզում դեռևս տեղումներ չկան:
Հարևան Շվեյցարիայում այսօր գրանցվել է տարվա ամենացուրտ գիշերը, տեղ-տեղ օդի ջերմաստիճանը հասել է մինուս 41 աստիճանի: Կիրակի այստեղ սպասվում են տեղումներ ձյան տեսքով: