Twitter-ի նախկին փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը աշխատանքի է ընդունվել Uber ընկերությունում: Այս մասին հաղորդում է Asbarez-ը՝ վկայակոչելով ընկերության տարածած հաղորդագրությունը:
Րաֆֆի Գրիգորյանը Uber-ում ստանձնել է Առաջատար տեխնոլոգիական կենտրոնում ինժեներական բաժնի ղեկավարությունը:
Նախքան պաշտոնական հաղորդագրության տարածումը՝ Գրիգորյանն այդ մասին գրառում էր կատարել Twitter-ում: «Հուզմունքով տեղեկացնում եմ, որ ես միացել եմ Uber-ի Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնին»,- գրել էր նա: Բացի այդ, նա թարմացրել է LinkedIn-ի իր էջը:
Րաֆֆի Գրիգորյանը Twitter-ի փոխնախագահի պաշտոնը լքել է 2014թ.:







































