ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Որոշ տպավորություններ քարոզարշավից:
Երեկ հրապարակված սոցիոլոգիական հարցումների տվյալները (GALLUP Organisation) վկայում են այն մասին, որ գնալով քարոզարշավները, ՓՐ տեխնոլոգիաները և հանրության հետ կոմունիկացիայի մեթոդները առավել մեծ ազդեցույթուն են թողնում հասարակության վերաբերմունքի վրա դեպի այս կամ այն թեկնածու:
Րաֆֆիի քարոզարշավը, որքան էլ սկզբից արհեստական էր թվում, այնուհանդերձ տալիս է իր արդյունքները և արձանագրում է որոշ հաջողություններ: Րաֆֆին և իր թիմը աշխատում են ողջ ուժերի գերլարումով:
Բագրատյանը, ունենալով ելակետային դիրքային լավ վիճակ, դեռ չի կարողացել իր քարոզարշավային տեխնոլոգիաները հղկել, չկան «չամիչներ», ՓՐ-ը բավականին ստանդարտացված է: Ուստի արդյունքը համապատասխան է:
Սերժ Սարգսյանը դեպքում ՓՐ արշավը մի քանի անգամ հաջողությամբ փորձարկված մեթոդների օգտագործմամբ է իրականացվում: Չափավոր և զուսպ, որոշ նորարարություններով, հանդարտ ու հանգիստ ոճով:
Իհարկե, սա քաղաքական տեխնոլոգիայի գիտակցված ընտրություն է մեր կողմից: Լինելով ՀՀ Նախագահի ընտրություներում ակնհայտ ֆավորիտ, Սերժ Սարգսյանը և իր թիմը չունի լրացուցիչ ջանքերի, պրպտումների, նոր քաղ. տեխնոլոգիաների լայնամասշտաբ կիրառման կարիք:
Հենց այս համատեքստում է դիտարկելի Սերժ Սարգսյանի երեկվա հայտատրարությունը Շիրակում և այն ակնարկը, որ ինքը և իր թիմը, ունենալով վարկանիշի, ակնկալովղ ձայների աճի ռեզերվ և , իհարկե, շատ ավելի մեծ կազմակերպական և նորարական պաշար, գիտակցված ընտրել է նախընտրական արշավի նման տարբերակ ու ՉԻ ԿԻՐԱՌՈՒՄ տեխնոլոգիական և ստեղծարարական զինանոցի ՈՂԶ ներուժը»:










































