Հայտնի են 7 նշանավոր դիետոլոգներ, որոնք մահացել են առողջական խնդիրների պատճառով,- նշում է Kedem-ը:
1.Վազքի վերաբերյալ գրքի հեղինակ Ջեյմս Ֆիքսը, լինելով շատ առողջ, 52 տարեկանում մահացել է հենց վազքի ժամանակ՝ սրտի նոպայից:
2.Ֆրանսիացի հայտնի բժիշկ Միշել Մոտինյակը նիհարելու համար հատուկ դիետա էր մշակել, որը դարձավ նրա՝ շուկայում մեծ պահանջարկ ունեցող գրքի հիմքը: Մոտինյակը, սակայն, մահացավ 66 տարեկանում՝ շագանակագեղձի քաղցկեղից:
3.Նաթան Պրիտիկինը առաջիններից մեկն էր, որն ուսումնասիրեց դիետայի և սրտի հետ կապված հիվանդությունների միջև կապը: Նրա ստեղծած դիետան՝ ճարպի քիչ պարունակությամբ, նախատեսվում էր սրտանոթային համակարգի հիվանդությունների բուժման համար: Պրիտիկինը 69 տարեկանում ինքնասպանություն գործեց հիվանդանոցում:
4.Պաավո Այրոլան, որը Կենսաբանական բժշկության միջազգային ակադեմիայի անդամ էր, դասախոս և 14 գրքի հեղինակ, 64 տարեկանում մահացավ կաթվածից:
5.Ռոբերտ Աթկինսը՝ աշխարհում հայտնի դիետաներից մեկի հեղինակը (Աթկինսի դիետա), որն առաջարկում էր քիչ ածխաջրեր և շատ ճարպ ու սպիտակուց պարունակող սնունդ օգտագործել, խնդիրներ է ունեցել սրտի հետ, որոնք էլ, հավահաբար, 72 տարեկանում նրա մահվան պատճառն են դարձել:
6. Ռոբերտ Է. Կովալսկին, որը շաքարային դիաբետին նվիրված մի քանի գրքի հեղինակ է, մահացել է 65 տարեկանում:
7.Ադել Դեյվիսը, որը 4 գրքի հեղինակ էր և պնդում էր, որ
քաղցկեղը ամերիկյան դիետայի պակասի հետևանք է, մահացել է 70 տարեկանում հենց այդ հիվանդությունից:








































