Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Կարկանդակ ու մտրակ Հայաստանին

Եվրամիությունը երեկ հրապարակել է զեկույց Հայաստանի մասին` ամփոփելով 2014 թվականը: Զեկույցը կարելի է գնահատել որպես մտրակ կարկանդակից հետո: Կարկանդակը մատուցվեց նախորդ շաբաթվա ընթացքում, որը Սերժ Սարգսյանը Հայաստանի եվրոպական շաբաթ որակեց: Երևանում տեղի ունեցավ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը, Հայաստան-Եվրոպայի խորհուրդ խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը, Սերժ Սարգսյանը այցելեց Բրյուսել ԵԺԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու, Եվրոպան Հայաստանին 10 միլիոն եվրոյի վարկ տրամադրեց:

Եվ ահա, եվրոպական շաբաթից հետո հրապարակվում է Եվրամիության զեկույցը, որում ընդհանուր առմամբ արձանագրվում է ժողովրդավարության առաջընթաց, սակայն սահմանափակ առաջընթաց: Իսկ դրանից հետո մատնանշվում են բոլոր այն համակարգային արատները, որ պահպանվում են, և որոնց դեմ պայքարը գնահատվում է անբավարար: Ամենաառանցքային հարցն, իհարկե, Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում, որը մայիսին է կայանալու, Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրման հարցն է, որի մասին խոսակցութունները ակտիվացան հենց «եվրոպական շաբաթվա» ընթացքում:

Եվրամիության զեկույցը ներկայացնող Հայաստանում ԵՄ ներկայացուցիչ Տրայան Հրիսթեան ասել է, որ Հայաստանի հետ մտքերի փոխանակման փուլն ավարտել են, և այժմ Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրների մանդատին է սպասում, դիմել է այդ մանդատը ստանալու համար, որպեսզի նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսեն Հայաստանի հետ: Հրիսթեան հայտարարել է, որ հույս ունեն Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում արդեն անդրադառնալ բանակցությունների մեկնարկին: Սա երևի թե նշանակում է, որ Ռիգայում Հայաստանի հետ նոր համաձայնագիր չի ստորագրվի, այլ ընդամենը կարող է տրվել դրա շուրջ բանակցությունների մեկնարկը:

Իրադարձությունները զարգանում են պլանավորվածի համաձայն և ամեն ինչ ընթացակարգի մե՞ջ է, թե՞ Հայաստանի գործողություններում ինչ-որ բան Եվրամիությանն, այնուամենայնիվ, չի գոհացնում, և Բրյուսելը որոշել է Հայաստանը չպատվել նոր համաձայնագրով, դժվար է ասել: Համենայնդեպս, ակնհայտ է, որ Եվրամիությունը հակված չէ ինչ ուզում է լինի Հայաստանի հետ որևէ նոր համաձայագիր ստորագրելուն, և այս խնդիրը Բրյուսելի համար բոլորովին ինքնանպատակ չէ: Սա էլ իր հերթին նշանակում է, որ խնդիրը ընդամենը թուղթը չէ, և այդ թղթի հետևում ակնկալվում են կոնկրետ քայլեր, որոնց մասին վկայում է Եվրամիության զեկույցը:

Եվրոպայում, անշուշտ, չեն ակնկալում, որ Հայաստանը նոր համաձայնագրից առաջ պետք է հասցնի կատարել բոլոր բարեփոխումները, սակայն բացահայտորեն ակնարկվում է կամ ավելի ճիշտ գործնականում ցույց է տրվում, որ Հայաստանը որևէ բան, նույնիսկ ինչ-որ թուղթ կստանա միայն քաղաքական կոնկրետ քայլերի դեպքում: Սա երևի թե Եվրամիության դասն է սեպտեմբերի 3-ից և երաշխիքային գործողությունները, որ նորը չի կրկնվի, կամ կրկնվելու դեպքում Եվրոպան այս անգամ էլ չի մնա լիովին դատարկաձեռն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում