ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել ՄԱԿ-ի ԱԽ-ի քննարկումների ծավալմանը եմենցի գրոհայիններին Իրանի կողմից զենքի մատակարարման փորձերի շուրջ: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպի մամլո ծառայության ղեկավար Վիկտորյա Նուլանդի հայտարարության մեջ, փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն բարձր է գնահատում հունվարի 23-ին Եմենի առափնյա պահպանության կողմից տարածքային ջրերում ԱՄՆ ռազմաօդային ուժերի աջակցությամբ անցկացված գործողությունը, որի արդյունքում առգավվել է Իրանից ժամանած՝ զենքի խմբաքանակով բեռնված նավ:
Նուլանդը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի 1747 բանաձևն ուղղակիորեն արգելում է Իրանին արտահանել զենք և համանման նյութեր: ԱՄՆ-ը պատժամիջոցների հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովին կոչ է անում անհապաղ արձագանքել այնտեղ փորձագիտական առաքելություն ուղարկելու Սանայի խնդրանքին:
Նուլանդի կարծիքով՝ Թեհրանը նախկինի պես մարտահրավեր է նետում միջազգային հանրությանը՝ իր ընդլայնողական գործունեությամբ և տարածաշրջանում ապակայունացնող գործողություններին աջակցելով: Նուլանդի խոսքով՝ Վաշինգտոնը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է խոսի մեկ ձայնով, որպեսզի հասնի Իրանի կողմից իր միջազգային պարտավորությունների կատարմանը:










































