Իրանն առաջարկում է ՕՊԵԿ-ի օրինակով ստեղծել նավթաքիմիական կազմակերպություն: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային նավթաքիմիական ընկերության գլխավոր տնօրեն Աբդուլհուսեյն Բայաթը՝ փոխանցում է Shana գործակալությունը:
Լրագրողների առջև ելույթ ունենալիս Բայաթը նշել է, որ նման կազմակերպությունը կարող է ստեղծվել համաշխարհային շուկայում նավթաքիմիական ապրանքների հայտնվելու և վերահսկելու համար:
Բայաթի խոսքով՝ ներկայումս Իրանը խորհրդակցություններ է անցկացնում այլ երկրների հետ, որոնց շարքում, մասնավորապես, տարածաշրջանի երկրներն են:
Իրանի նավթաքիմիական ազգային ընկերության ներկայացուցիչը հավելել է, որ ներկայումս Իրանը հնարավորություն ունի արտահանելու տարեկան շուրջ 57 մլն տոննա նավթաքիմիական արտադչանք և շուտով ծրագրում է այդ ցուցանիշը մեծացնել՝ հասցնելով 100 մլն տոննայի: