Միայնակ մարդիկ ունեն բարձր ճնշում, սակավ ընկերասեր են և ավելի շատ են արտադրում առողջության համար վնասակար սթրեսի կորտիզոլ հորմոնը: Միայնությունը բնորոշելով որպես հասարակական հիվանդություն, որ զարգանում է յուրաքանչյուր նոր սերնդի հետ, գիտնականները եկել են այն եզրակացության, որ վիրտուալ շփումը, հասարակական ցանցերը չեն կարող փոխարինել անմիջական հաղորդակցությանը, իսկ երբեմն անիրական շփումները հարյուրավոր մարդկանց հետ ավելի են խորացնում մենության զգացողությունը: Միայնության միտումը զարգանում է բարձր տեխնոլոգիայի, մեկուսացման և կյանքի միջին տևողության երկարացման հետ: Իսկ հոգեբանները հայտարարում են, որ միայնությունը ծխելու և գիրանալու չափ վտնագավոր է ու վնասակար:
«Միայնությունը՝ նույն բանը չէ, ինչ առանձնանալ սիրելը: Որոշ մարդիկ, իրենց լավ են զգում միայն միայնակ ժամանակ, որոշները նույնիսկ քննարկում են ասկետիզմը, որպես իրենց հոգևոր աճի կարևոր պայման: Սակայն մեծամասնության համար, սոցիալական մեկուսացումը և ֆիզիկական ծերացումը, մի թունավոր կոկտեյլ են դառնում»,-ասում է հոգեբան Նարինե Սարգսյանը:
Եթե վաղ տարիքային շրջանում մենության բացասական ազդեցությունը կարող է լինել միջին կամ աննկատ, ապա հետագայում, նրա ազդեցությունը ակկումուլացվում է. Չիկագոյի համալսարանի երկու հոգեբաններ՝ Լուի Հոուկլին և Ջոն Կացիոպպոն այս հետևությանը հանգեցին մինչև բջջային մակարդակը սոցիալական մեկուսացման, մենության, ֆիզիկական շեղումների և տարիքային հիվանդությունների կապի տարբեր ասպեկտներ հետազոտելուց հետո:
Այս ենթադրության ստուգման համար, նրանք ուսումնասիրեցին ուսանողական տարիքի և 50-ից 68 տարեկան տարիքային խմբեր:
Ստացված արդյունքները նկարագրված են Association for Psychological Science ամսագրի օգոստոսյան Current Directions in Psychological Science համարում: Սթրեսսի ազդեցության մասին նրանք գրում են հետևյալը՝. «Ինչքան շատ եք ապրել այս աշխարհում, այնքան ավելի մեծ սթրեսս եք վերապրում ավանդական սթրեսսային իրավիճակներում՝ նոր աշխատանք, ամուսնություն, բաժանություն, երեխայի ծնունդ, ֆինանսական խնդիրներ, հիվանդություն և այլն: Եվ դա անխուսափելի է»:
Սակայն երբ հոգեբանները հետազոտում էին միջին տարիքի մարդկանց և ծերերի կյանքը, նրանք պարզեցին, որ չնայած նրան, որ միայնակ մարդիկ նշում են նույն քանակի սթրեսսային իրավիճակներ և իրադարձություններ, նրանք առանձնացնում են խրոնիկական սթրեսսի ավելի շատ աղբյուրներ, և ավելի շատ տհաճություններ են նշում, որը վերաբերվում է մանկությանը: Ասենք ավելին, կյանքի փորձի նկատմամբ իրենց վերաբերմունքը, նրանք կիսում են: Նույնիսկ երբ նրանք հանդիպում են նման սթրեսսային իրավիճակների, միայնակ մարդիկ ավելի անօգնական են իրենց զգում և այդ սթրեսսային իրավիճակը գնահատում են որպես մեծ սպառնալիք: Ճակատագրի հեգնանքով, հայտնվելով սթրեսսային իրավիճակում, նրանք ակտիվ փնտրտուքի ավելի քիչ հակում են ունենում:
Ի դեպ, հետագա վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ միայնակ մարդկանց մեզում առկա է ադրենալինի ավելի մեծ քանակ, ինչը նշանակում է, որ միայնակ մարդիկ խրոնիկ ապրում են գրգռվածության վիճակում: Արտերիալ ճնշումը նույնպես, տարիքի հետ անկայուն է դառնում: Սթրեսսային հորմոնները դժվարացնում են ինֆեկցիաների հետ պայքարը: Այս բոլորը նշանակում է, որ մենությունը իր տհաճ ներդրումն է կատարում տարիքային փոփոխությունների հետ:
«Երբ մենք զգում ենք սթրեսի նեգատիվ ազդեցությունը, մեր մարմինը դրան հակազդում է այնպիսի վերականգնող և պահպանող հակազդումով, ինչպիսին է քունը: Սակայն երբ հետազոտողները ուսումնասիրել են երիտասարդ կամավորների քունը,հայտնաբերել են, որ միայնակ մարդկանց մոտ, գիշերվա ընթացքում տեղի են ունենում մի քանի «միկրոարթնացումներ»: Այսինքն՝ քունը արտաքուստ նման է շատ նորմալ մարդկանց քնին, սակայն ունի վատ որակ: Զարմանալի չէ, որ միայնակ մարդիկ, ցերեկվա ընթացքում բողոքում են ֆունկցիաների խանգարումներից»,- մեր հետ զրույցում նշեց հոգեբանը:











































