Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Միրկո Վուչինիչն Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրում կայացած «Յուվենթուս» – «Ֆիորենտինա» խաղում վնասվածք է ստացել:
Դրվագներից մեկում Վուչինիչը ծունկն է վնասել՝ չկարողանալով շարունակել պայքարը:
62-րդ րոպեին նրա փոխարեն խաղադաշտ է մտել Ջովինկոն:
Հիշեցնենք, որ «Յուվե»-ն հաղթեց 2:0 հաշվով: Գոլերից մեկը հենց Վուչինիչը հեղինակեց:








































