Wednesday, 08 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Իսպանիայի առաջնություն. Առջևում «կլասիկո»-ն է (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Ռեալ»-ն ու «Բարսելոնան» հերթական հաղթանակները տարան համապատասխանաբար Բիլբաոյի «Ատլետիկ»-ի և «Ալմերիա»-ի նկատմամբ:

Կանխավ ավելի բարդ էր համարվում մադրիդցիները խնդիրը. նրանք հանդիպում էին Բիլբաոյի «Ատլետիկ»-ի հետ, որն այս տարի ոչ միայն պայքարում է եվրոգավաթների գոտում հայտնվելու համար, այլև, ավանդույթի համաձայն , առանձնահատուկ է պատրաստվում ոխերիմ մրցակցի հետ հանդիպումներին:

Եթե հաշվի առնենք, որ Մոուրինյոն «կլասիկո»-ից առաջ որոշել էր հանգիստ տալ իր առաջատար խաղացողներին (Օզիլ, Մարսելո, Ռոնալդու, Ալոնսո), ապա սեփական հարկի տակ հանդես եկող «Ատլետիկ»-ի համար սա իրական շանս էր: Ինչևէ, Կապարոսի սաները ոչ միայն ցանկալի արդյունքի չհասան, այլև չկարողացան արժանի դիմադրություն ցույց տալ «արքայական» ակումբին: Հանդիպումն ավարտվեց 0:3 հաշվով: Երկու անգամ 11-մետրանոց նշակետից աչքի ընկավ Կական, երկու անգամն էլ նրա համար հարվածի իրավունք վաստակեց Դի Մարիան: Մեկ անգամ էլ աչքի ընկավ, երկրորդ խաղակեսի միջնամասում խաղադաշտ մտած, Ռոնալդուն:

Ի տարբերություն «Ռեալ»-ի, «Բարսելոնա»-ի համար բոլորը հեշտ հաղթանակ էին կանխատեսում. «Ալմերիա»-ն եզրափակում է մրցաշարային աղյուսակը և առաջին խաղաշրջանում էլ սեփական հարկի տակ 8 անպատասխան գնդակ էր ընդունել կատալոնացիներից:

Որքան էլ տարօրինակ է, «Բարսելոնա»-ն լուրջ խնդիրներ ունեցավ այս խաղում: Չնայած ահռելի առավելությանը` կատալոնացիներին չհաջողվեց առաջին խաղակեսում գրավել մրցակցի դարպասը: Ավելին` երկրորդ խաղակեսի մեկնարկից 5 րոպե անց Կորոնան առաջ մղեց հյուրերին: Ընդունած գոլից հետո Գվարդիոլայի սաներն էլ ավել մեծ թափով սկսեցին գրոհել, և 3 րոպե անց «Ալմերիա»-ի դարպասապահ Դիեգո Ալվեսը կանոնները խախտեց Վիլյաի նկատմամբ, Մեսսին անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը` 1:1: 64-րդ րոպեին Մեսսիի անկյունայինից կատարած փոխանցումը եզրափակեց Տիագոն` 2:1, իսկ հանդիպման վերջին րոպեին Մեսսին` օգտվելով մրցակցի պաշտպանի սխալից, միայնակ դուրս եկավ Ալվեսի դիմաց և գնդակը նրա գլխի վրայով նետեց դարպասը` 3:1:

Առջևում «կլասիկո»-ն է, 32-րդ տուրի «Ռեալ»-«Բարսելոն» հանդիպումը չեմպիոնության համար որոշիչ չէ. «Բարսա»-ն պարտվելու դեպքում էլ կշարունակի 5 միավորի առավելություն ունենալ մադրիդցիների նկատմամբ, սակայն «կլասիկո»-ում տոնած հաղթանակը հաճախ ավելին արժե, քան չեմպիոնական տիտղոսը, կամ որևէ այլ մրցանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում