ՈՒԵՖԱ-ն, արձագանքելով բազմաթիվ երկրպագուների բողոքներին, իջեցրել է ՉԼ գավաթի 2012/13 թթ խաղարկության եզրափակչի տոմսերի արժեքը: 2 տարի առաջ «Ուեմբլի» մարզադաշտում կայացած եզրափակիչ խաղին («Բարսելոնա» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3:1)ներկա գտնվելու համար անհրաժեշտ էր 176 ֆունո, իսկ այժմ նեյտրալ սեկտորի ամենաէժան տոմսի արժեքը կկազմի 68 ֆունտ:
«Պետք է հնարավորություն տրվի հանդիպմանը ներկա գտնվել բոլոր ցանկացողներին անկախ նրանց ֆինանսական հնարավորություններից»,- նշվում է ՈՒԵՖԱ-ի հայտարարությունում:
59.000 տոմսերից վերոգրյալ գինը կունենա 11.800 տոմս: Նեյտրալ սեկտորի մնացած տոմսերի արժեքը կկազմի 140 – 330 ֆունտ:









































