Կահիրեի դատարանը համացանցային պրովայդերներին հանձնարարել է արգելափակել YouTube պորտալին մուտքը սկանդալային «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի տեղադրման պատճառով:
Հայցվորը փաստաբան Համես Սալեմն է, ով դատարան է դիմել նաև այն լրագրողների ու հասարակական գործիչների դեմ, ում հայտարարությունները համարել է հակաիսլամական:
Հունվարին դատարանը հաստատել է երկիրը լքած յոթ եգիպտացի ընտանիքների մահապատժի վճիռը, ովքեր մասնակցել են «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ստեղծմանը:










































