Բելգիայի Շարլեուրա քաղաքում վթարի է ենթարկվել փոքր մասնավոր ինքնաթիռ, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Թռիչքից հետո Cessna ինքնաթիռում տեղի են ունեցել մեխանիկական անսարքություններ, ինքնաթիռը փորձել է վերադառնալ օդանավակայան, սակայն ընկել է թռիչքուղու և Ryanair ավիաընկերության ինքնաթիռների կայանատեղիի մոտ: Զոհվել են ինքնաթիռում գտնվող երկու մեծահասակները և երեք երեխաները:
Քաղաքացիական ավիացիայի ծառայության ներկայացուցիչները սկսել են հետաքննել վթարի պատճառները