Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Դևիդ Քեմերոնը բրիտանացիներին շնորհավորել է այն կապակցությամբ, որ մոտակա տարիների Եվրամիության բյուջեն կկրճատվի, ինչին փորձում է հասնել Լոնդոնը, հաղորդում է RIA Novosti-ն:
«Կարծում եմ, Մեծ Բրիտանիայի բնակիչները կարող են հպարտանալ նրանով, որ մենք ԵՄ պատմության մեջ առաջին անգամ կրճատեցինք Եվրամիության վարկային քարտերը առաջիկա յոթ տարիների համար»,- ասել է Քեմերոնը Բրյուսելում:
Նա հավելել է, որ հենց նման քննարկումները և փոխզիջման որոնումը թույլ կտան ուղիներ գտնել ԵՄ-ի բարեփոխումների համար:
Հիշեցնենք, որ Եվրամիության գագաթնաժողովի մասնակիցները հաստատել են 2014-2020թթ. կրճատված բյուջետային ծրագիրը, որի ծախսային մասը կազմում է 959 մլրդ եվրո, իսկ եկամտայինը` 908 մլրդ եվրո:
Լոնդոնը հանդես էր գալիս ծախսերի կրճատման օգտին, իսկ Քեմերոնը նույնիսկ սպառնում էր հերթական անգամ արգելափակել բանաձևը, եթե այն նախատեսի բյուջեի աճ: Ներկայի ծրագիրը դեռևս կարող է մերժվել Եվրախորհրդարանի կողմից:










































