Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին նշել է, թե որքան կարևոր է հաղթանակն առաջիկա երկու հանդիպումներում:
Հիշեցնենք` Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում Յուպ Հայնկեսի սաները սեփական հարկի տակ ընդունելու են «Շալկե»-ին, ապա հյուրընկալվելու են «Վոլֆսբուրգ»-ին:
«Մեր խաղային ռիթմը 2 խաղ է ենթադրում` 1 շաբաթվա ընթացքում: Մենք պետք է անպայման հաղթանակ տանենք «Շալկե»-ի և «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղերում: Որքան մեծ առավելություն գրանցենք մրցակիցների նկատմամբ Բունդեսլիգայում, այնքան հեշտ կկենտրոնանանք Չեմպիոնների Լիգայի գավաթի և երկրի գավաթի խաղարկությունների հանդիպումների ուղղությամբ»,- հայտարարել է Ռիբերին:









































