Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրինի «Յուվենթուս»-ի բողոքարկումը` կապված պաշտպան Լեոնարդո Բոնուչիի երկխաղյա որակազրկման հետ, մերժվել է:
Այդպիսով նա բաց կթողնի Իտալիայի առաջնության հերթական տուրի շրջանակներում կայանալիք «Ֆիորենտինա»-ի դեմ խաղը: Ուժի մեջ է մնացել նաև «Յուվենթուս»-ի տուգանքը:
Հիշեցնենք, որ Բոնուչին, ինչպես նաև թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն որակազրկվել են 2 խաղով` Ա Սերիայի 22-րդ տուրի շրջանակներում կայացած «Ջենոա»-ի դեմ խաղում 11 մետրանոց չնշանակելու մրցավարի որոշմանը կոպիտ արձագանքելու պատճառով:








































