Երգիչ և դերասան Ջասթին Թիմբերլեյքը նշանակվել է գարեջրի Bud Light Platinum բրենդի կրեատիվ տնօրեն: Նա նաև կդառնա բրենդի դեմքը:
Ջասթին Թիմբերլեյքը իր մեջ նոր տաղանդներ է հայտնաբերում. հաջողակ երգիչ և դերասան լինելուց բացի, նա փորձում է իրեն մարկետինգի բնագավառում:
Bud Light Platinum-ի թոփ-մենեջերները շատ գոհ են Ջասթինի աշխատանքից: Նրանց խոսքերով, Ջասթինը ժամանակակից շոու-բիզնեսի ամենակրեատիվ և հնարամիտ մարդկանցից է:
Ավելի վաղ Թիմբերլեյքի՝ գովազդային բիզնեսով զբաղվելու նպատակների մասին ոչինչ հայտնի չէր: Վերջերս երգիչը հայտարարել էր երաժշտական ասպարեզ վերադառնալու մասին և ներկայացրել է «The 20/20 Experience» ալբոմը:











































