Ի՞նչ է պետք անել թագավորական ընտանիքին հանգստից զրկելու համար՝ բարեկամական կապերով կապված լինել նրա հետ և, դրա հետ մեկտեղ ,խախտել բոլոր արգելքները:
Դաջվածքներ ունեցող բուրլեսկ-պարուհի, 22-ամյա Կատրինա Դարլինգը Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի երկրորդ զարմուհին է,- հայտնում է fedpost.ru-ն:
Մերիլին Մոնրոյի սանրվածքի նման սանրվածքով, գայթակղիչ դիրքերով, մինչև գոտկատեղը մերկ և առանց վարտիքի Կատրինան երևացել է բրիտանական Loaded տղամարդկանց ամսագրի էջերին: Նա ասել է. «Ես ինձ մերկ չեմ զգում, երբ առանց հագուստի եմ: Այդպես ինձ համար շատ հարմարավետ է»:
Ավելի վաղ մերկ Կատրինան կեցվածք է ընդունել Playboy-ի համար: Նա պնդում է, որ չի արել այնպիսի բան, որը չէր անի Պիպպա Միդլթոնը՝ Քեմբրիջի դքսուհու հարազատ քույրը:
Կատրինայի օրինակը ոգեշնչել է Էմմային՝ Կամիլլա Պարքեր Բոուլզի՝ արքայազն Չարլզի նախկին սիրուհու, ներկայիս կնոջ զարմուհուն: 38-ամյա շիկահերը որոշել է իրեն փորձել բուրլեսկում և միացել է Dollface Dames խմբին, որպեսզի բարեգործության համար գումար հավաքի:
Նրա բեմական անունը Պեննի է: Հագուստը կազմված է փայլուն կորսետներից, կրծկալներից և վարտիքներից: Այդ տեսքով նա եղել է լսարանի առաջ Լոս Անջելեսում:








































