ԱՄՆ-ն «բացարձակ անհիմն» է անվանել ՄԱԿ-ի այն զեկույցը, որում վստահեցվում է, որ Աֆղանստանում ԱՄՆ ռմբակոծությունների հետևանքով երեխաներ են զոհվում:
Երեխաների իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի զեկույցում մտավախություն է հնչել Աֆղանստանում ամերիկացիների ռմբակոծությունների հետևանքով հարյուրավոր երեխաների մահվան կապակցությամբ:
Զեկույցում նաև նշվում է, որ խորը մտահոգության տեղիք է տալիս այն, որ զոհված երեխաների թիվը նախորդ տարիների համեմատությամբ 2011-ին կրկնապատկվել է:
Ամերիկացիների հայտարարության մեջ, ընդհակառակը՝ նշվում է, որ հենց այդ նույն ժամանակահատվածում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը կրկնակի նվազել է:










































