Լոնդոնի «Արսենալ»-ի՝ հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստն է ճանաչվել Օլիվյե Ժիրուն:
«Արսենալ»-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում Ժիրուն ստացել է ձայների 40,9 տոկոսը: Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Ջեք Ուիլշիրը՝ 34,2 տոկոսով: Երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Թեո Ուոլքոթը՝ 11,4 տոկոսով:
Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում «Արսենալ»-ն ընթանում է վեցերորդ հորիզոնականով:







































