Victoria’s Secret ընկերություն արդեն ներկայացրել է Սուրբ Վալենտինի տոնին նվիրված իր նոր հավաքածուի լուսանկարները: Հիմա նաև սիրահարների տոնին նվիրված տեսանյութ է հայտնվել:
«Սիրո մեկնաբանություն» կոչվող հոլովակում հրեշտակներ Քենդիս Սվեյնփոլը, Լիլի Օլդրիջը, Կարլի Կլոսը և Բեհաթի Փրինսլոուն սեփական օրինակով տղամարդկանց բացատրում են աղջիկների խոսքերի իսկական իմաստը:
Քենդիսն ուրախությամբ հայտնում է, որ եթե ինքը խոստանում է պատրաստ լինել 5 րոպե հետո, իրեն պետք է ամենաքիչը ևս կես ժամ: Եթե Կարլին ասում է. «Ոչ ոք երբեք ինձ ծաղիկներ չի ուղարկել, դա նշանակում է, որ տղամարդը պետք է նրան շքեղ վարդերի հսկայական փունջ նվիրի: Նա նաև խոստովանում է, որ եթե ինքը տղամարդու ներկայությամբ նշում է ընկերուհու գեղեցկությունը, նա պետք է պատասխանի, օրինակ, այսպես՝ «Հըմ, իսկ ես նույնիսկ չէի նկատել, որովհետև քեզնով էի հիանում, թանկագինս»:
Բեհաթի Փրինսլոուն հայտնում է, ծննդյան օրը շատ կարևոր տոն է, որի ժամանկ ինքը, անշուշտ նվեր է սպասում:
Հոլովակն ավարտվում է խոստովանությամբ, որ եթե կինը սեր է խոստովանում, նա հենց դա նկատի ունի,- հայտնում է spletnik.ru-ն:











































