Tuttomercatoweb-ի տեղեկություններով՝ Միլանի «Ինտեր»-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Զենիթ»-ի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին: Թիմը ցանկանում է մասնագետին ամռանը հրավիրել աշխատանքի:
Հաղորդման համաձայն՝ «Ինտեր»-ը մարզելու է Անդրեա Ստրամաչոնին մինչև Սպալետիի ժամանումը:
Նշենք, որ Սպալետին ուներ մեկ այլ առաջարկ՝ վերադառնալ «Ռոմա», սակայն այդ տարբերակը մասնագետի սրտով չէր:







































