«Չելսի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդն ասել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան Անգլիայի հավաքականում և ցանկանում է 2014 թվականին մասնակցել աշխարհի առաջնությանը:
«2014 թվականի աշխարհի առաջնությունն իմ ամենաբաղձալի նպատակներից մեկն է, և ես կփորձեմ խաղի պատշաճ մակարդակ ցուցադրել, որպեսզի հնարավորություն ստանամ մասնակցելու մրցաշարին: Մինչ այդ չեմ ավարտի կարիերաս Անգլիայի հավաքականում: Հասկանում եմ, որ արդեն 34 տարեկան եմ: Սակայն եթե շարունակեմ ելույթներս «Չելսի»-ում և օգտակար լինեմ թիմին, որևէ մարզիչ չի հարցնի անձնագիրս:
Իհարկե, Անգլիայի ընտրանին դեռևս աշխարհի առաջնության ուղեգիր չի նվաճել, սակայն մենք կցուցադրենք մեր լավագույն խաղային որակները յուրաքանչյուր խաղում»,- հայտնել է Լեմպարդը:







































