Միջուկային փորձարկումը, որը ծրագրում է իրականացնել Հյուսիսային Կորեան, կարող է ազդել Պեկտու լեռան հրաբխային ակտիվության վրա, ինչը կարող է հանգեցնել բնապահպանական լուրջ հետևանքների: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում կատարելով հարավկորեական ԶԼՄ-ներին:
Միջուկային փորձարկումը ուղղակի կամ անուղղակի ազդեցություն կունենա լեռան հրաբխային ակտիվության վրա, ու դա անհանգստություն է հարուցում»,- պարբերականի փոխանցմամբ՝ ասել է Պուսանի պետական համալսարանի երկրաբան Յուն Սուն Հոն:
Ավելի վաղ նա նախազգուշացրել էր, որ դիտման վայրում նկատվում է ծծմբի դիօքսիդի աճ, ինչը վկայում է մամգայական օջախի տարածման մասին:







































