Ամերիկացի ռոքեր Մերիլին Մենսոնը կորցրել է գիտակցությունը կանադական Սասկաթուն քաղաքում ելույթի ժամանակ՝ հայտնում է NME-ն:
Beautiful People երգի կատարման ժամանակ Մենսոնը մի քանի անգամ սրտխառնոց է ունեցել, ապա կորցրել հավասարակշռությունը և վայր ընկել: Դրանից հետո նա բարձրանալու անհաջող փորձ է կատարել, ապա կորցրել գիտակցությունը:
Խումբը շարունակել է երգել, իսկ հանդիսատեսը՝ ծափահարել, քանի որ իրենց թվացել է՝ տեղի ունեցածը շոուի մի մաս է: Շուտով, սակայն, պարզվել է, որ դա այդպես չէ, և Մենսոնին բժշկական օգնություն են ցուցաբերել:
TMZ պորտալի տեղեկություններով՝ երաժիշտը գրիպով է հիվանդ եղել ու փետրվարի 6-ի ամբողջ օրն իրեն վատ է զգացել, սակայն հրաժարվել է չեղյալ հայտարարել կամ հետաձգել համերգը:
TMZ-ի աղբյուրները հայտնում են, որ դեպքից հետո արտիստը չի գնացել հիվանդանոց:
Նշվում է, որ Մենսոնն իրեն հյուծված է զգում, սակայն չի հրաժարվում այսօր Կանադայի Կալհարի քաղաքում ելույթ ունենալու մտքից:











































