Բեռլինի միջազգային 63-րդ կինոփառատոնի բացման արարողությանը ներխուժել են Femen շարժման ակտիվիստները, հաղորդում է RIA Novosti-ն:
Շարժման մի քանի կիսամերկ աղջիկներ ներխուժել են սրահ ու հասել մինչև կարմիր գորգի վրա, սակայն անվտանգության աշխատակիցներն արագ ձերբակալել են նրանց:
Femen-ի ակտիվիստ Ալեքսանդրա Շևչենկոն լրագրողներին ասել է, որ շարժումն իր ակցիան նվիրել է «կանանց թլպատման» դեմ պայքարի միջազգային օրվան, որը նշվել է նախօրեին:
«Մենք որոշեցինք այս իրադարձությունն օգտագործել, որպեսզի ուշադրություն հրավիրենք այս սարսափելի խնդրի վրա»,- հայտարարել է Շևչենկոն:
Ակտիվիստ կանայք վերջին ակցիան իրականացրել էին հունվարին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի տարածքում Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի կիրակնօրյա պատարագի ժամանակ:










































