Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի «Կովկասյան արծիվ» համատեղ զորավարժություններն այս տարի կանցկացվեն Ադրբեջանում: TRT հեռուստաալիքի փոխանցմամբ՝ զորավարժությունների անցկացման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2012 թվականի նոյեմբերի 21-ին Անկարայում:
Երեք երկրների հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ «Կովկասյան արծիվ-2013» զորավարժանքները ծրագրված են մարտին:
Հիշեցնենք, որ «Կովկասյան արծիվ» առաջին համատեղ զորավարժություններն անցկացվել են Թուրքիայում 2012-ի նոյեմբերին:









































