ԱՄՆ-ի ընտրողների շուրջ կեսը (48%) կարծում է, որ վերջին հինգ տարիներին երկիրն ավելի թույլ է դարձել, իսկ հարցման մասնակիցների 52%-ի կարծիքով՝ ԱՄՆ-ի տնտեսության համար ամենավատ ժամանակները դեռևս առջևում են: Այս մասին վկայում են Fox News հեռուստաալիքի կողմից անցկացրած հարցումները:
Հարցման արդյունքների համաձայն՝ ընտրողների 77%-ը հավանություն չեն տալիս ԱՄՆ Կոնգրեսի աշխատանքին, դրա հետ մեկտեղ, 80%-ը գոհ է երկրի նախագահ Բարաք Օբամայի աշխատանքից:
Հարցման մասնակիցների կեսից ավելին (58%) համարում է, որ կառավարությունը «չափից շատ իշխանություն» ունի և սահմանափակում է ԱՄՆ-ի քաղաքացիների ազատությունը:
Այնուամենայնիվ, ամերիկացիները լավատես են. 65%-ը համոզված է, որի ԱՄՆ-ի քաղաքացիներն ունեն բոլոր հնարավորությունները «ամերիկյան երազը» իրականացնելու համար:










































