«Բարսելոնա»-ի հարձակվող Լեո Մեսսին ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուց հետո կիսվել է տպավորություններով:
«Ես ցանկանում եմ շարունակել խաղալ «Բարսա»-ի կազմում: Երջանիկ եմ այստեղ ու միշտ ասել եմ այդ մասին: Սա ինձ համար անկրկնելի օր է: Դեռևս չգիտեմ, թե ինչպիսին կլինեմ 31 տարեկանում: Բայց Եվրոպայում մրցելույթներս կուզենամ ավարտել հենց «Բարսելոնա»-ի կազմում:
Չեմ դիտարկում այլ եվրոպական ակումբ տեղափոխվելու հավանականությունը: Մյուս կողմից չեմ բացառում, որ մի օր կտեղափոխվեմ Արգենտինա ու այնտեղ կավարտեմ կարիերաս», – Մեսսիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:







































