Saturday, 18 05 2024
«Հյուսիս-Հարավը» դանդաղ է արվում. ծուլությունը կավելանա, կոռուպցիան՝ ևս
Բիշքեկում անկարգությունների ժամանակ 29 մարդ է տուժել
Գալստանյանը վերջին բառերով մեզ վիրավորում է, անունը դնում սեր
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Պուտինին չի հաջողվել «լծորդել» Սի Ծինփինին
Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով
Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարական բարեփոխումների․ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին
Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին գեներալներին
Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով
Ինքնահավան բռնապետի մուտքը Հայաստան պետք է արգելել, քանի դեռ բացատրություն չի տրվել ասվածի վերաբերյալ․ Արսեն Խառատյան
11:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
Շարժումը չունի յստակ քաղաքական ուղեգիծ եւ հիմնուած է միմիայն նշանախօսքերու վրայ․ «Ասպարեզ»
Մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ վաղը փակ կլինեն
Այս պատերազմով Մոսկվան ուզում է փոխել աշխարհի զարգացման ընթացքը և վերադառնալ անցյալ
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած
Երևանի և Բաքվի միջև շարունակում են մնալ ֆունադամենտալ նշանակության տարաձայնություններ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վրաստանում իշխանությունն ու ընդդիմությունը կգնան երկխոսության. մոդերատորը Արևմուտքն է
ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
Մարզպետն ասել է՝ պատ կդնենք. «Հրապարակ»
Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել. «Հրապարակ»
Սիմոնյանն ու Գաֆարովան Ժնեւում. ուշագրավ «երկվություն» հայկական կողմում
Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը. «Հրապարակ»
Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»
Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին. «Հրապարակ»
«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց
Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ, ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին
Երևանի նախկին քաղաքապետը հսկայական վնաս է հասցրել պետությանը

Վարդգես Գասպարին՝ «ՀԱԿ-ի մեծագույն անբարոյականության» մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Armlur.am-ն արդեն մի քանի անգամ անդրադարձել է Ստրասբուրգում քաղաքական ապաստան ստացած նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանի դեպքին և թե ինչպես են ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը և Լևոն Զուրաբյանը Գևորգ Մանուկյանից 500 ԱՄՆ դոլար գումար վերցրել, որպեսզի դիմում պատրաստեն և ուղարկեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրեն հանիրավի բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար, սակայն այդպես էլ դիմումը չի գրվել, և այս մասին Գևորգն իմացել է արդեն Ստրասբուրգում՝ հենց Եվրադատարանից:

Իսկ ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը, պատասխանելով Մանուկյանին, հայտարարեց, թե վերջինս ստախոս է և միշտ աչքի է ընկել վատ վարքագծով: Թեմային իրավապաշտպան, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ևս ծանոթ է:

Armlur.am-ի հետ զրույցում նա գործի հետ կապված ներկայացրեց այն, ինչին անձամբ տեղյակ է եղել: Գասպարիի խոսքով` Գևորգ Մանուկյանը մարտի 1-ի դեպքերից հետո, երբ հայտնվեց բանտում, այնտեղից դուրս գալուց հետո անընդհատ դիմում էր այդ նույն հարցով` արդյո՞ք դիմել են ՄԻԵԴ թե՞ ոչ:

«Դրանից հետո Գևորգը դիմեց ինձ այդ նույն հարցով: Այն ժամանակ ես քաղբանտարկյալների պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ էի: Ես դիմեցի ՀԱԿ անդամ Արմեն Խաչատրյանին նույն հարցով` գործը ուղարկե՞լ են, թե՞ ոչ: Եթե ուղարկել են, ապա պետք է որ փոստի ստացական գոյություն ունենա, ինչու՞ չեն տրամադրում այդ ստացականը Գևորգին: Նա ինչ-որ պատճառաբանություններ է բերել մոտ 1-2 տարի: Ես կարող եմ ասել, որ այս հարցը անտրամաբանական ու անհասկանալի էր: Դրանից անազնվություն էի զգում ես: Այս ամեն ինչը կարող է պարզվել, եթե ստացականը հանեն տրամադրեն նրան»,- ասաց Վ. Գասպարին և հավելեց, որ իրենից բացի նաև այլ մարդկանց է Գևորգը դիմել, ովքեր ևս դիմել են ՀԱԿ անդամ Արմեն Խաչատրյանին ու նույն «հեքիաթը լսել»:

Անդրադառնալով ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանի հայտարարությանը, Գասպարին նկատեց` կարծես իրավաբանական մի ամբողջ խումբ նստել էր և այդ պատասխանը պատրաստել: «Այն, որ գնահատական են տվել, թե Գևորգը ստախոս է ու անբարոյական, ՀԱԿ-ի մեծագույն անբարոյականությունն է: Ես մինչև հիմա այդ մասին չեմ բարձրաձայնել, որովհետև հենց այդ քաղբանտարկյալների ցուցակում եղել են քրեական անցյալ ու քրեական ներկա ունեցող անձինք, «զոն նայողի» թափթփուկներն էին:

Դրանց ՀԱԿ-ը որևէ թթու բան չի ասել, որևէ գնահատական չի տվել այդ մասին: Իսկ հիմա նրա համար անբարոյական են այն մարդիկ, ովքեր իրենց բողոքը բարձրաձայնում են, մատնացույց են անում իրենց ոտնահարված իրավունքը, որը տեղի է ունեցել ՀԱԿ-ում: Այ դրանք են անբարոյական»,- մանրամասնեց Վարդգես Գասպարին: Նա ավելացրեց, որ Գևորգ Մանուկյանի պահանջն արդար է և վերջինս շատ ճիշտ տեղ է պահանջներ ներկայացնում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում