Միջուկային փորձարկումը, որը պատրաստում է Հյուսիսային Կորեան, ջրածնային ռումբի ստեղծման եզրափակիչ փուլն է: Այս մասին հայտնում են ճապոնական ԶԼՄ-ները՝ հղում անելով հարավկորեական հատուկ ծառայությունների հետախուզական տվյալներին:
NHK-ի տվյալներով՝ Հարավային Կորեայի ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի նախագահ Չուն Սին Չոն խորհրդարանի պաշտպանական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ չի բացառել, որ Փխենյանը պատրաստվում է իրականացնել միջուկային զենքի փորձարկում ջերմամիջուկային ուժեղացմամբ՝ էներգիայի արձակումը մեծացնելու համար:
Նա նշել է, որ դա ավելի հզոր զենք է, քան նախկինում փորձարկվածները: Փորձագետները նշում են, որ նման զենքի հզորությունն ավելի բարձր է, քան ուրանային կամ պլուտոնային զենքերինը:
Հինգշաբթի հայտնի է դարձել նաև, որ Հյուսիսային Կորեայի կողմից հերթական միջուկային փորձարկման դեպքում ԱՄՆ-ը հանրապետությանը կվերադարձնի ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակը: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:











































