Ուժեղ ձյունը քաոս է առաջացրել Սլովակիայի փողոցներում: Հյուսիսային և արևելյան շրջաններում առանց էլեկտրականության է մնացել մոտ 80 000 տուն: Տեղի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել:
Հայտնում են, որ Պրեշովսկու և Կոշիցկու շրջաններում, որոնք գտնվում են մայրաքաղաքից 500 կմ հեռու, ձյան ավելի քան 40 սանտիմետրանոց ծածկը խափանել է երթևեկությունը մայրուղիներում և երկաթուղային ճանապարհներին:
Զինվորականներին հրահանգված է օգնել հրշեջներին՝ մաքրելու ավտոճանապարհները ձյունից և ընկած ծառերից:
Օդերևութաբանների հաղորդմամբ՝ ձյունը կդադարի այս գիշեր:
Իտալիայի հարավային շրջանները ևս ձյունով են ծածկվել: Ձյունով են ծածկվել Նեապոլ քաղաքի մոտ գտնվող Վեզուվ հրաբխային գագաթը, Լիպարյան կզղիների լողափերը: Հաղորդվում է ձյան մասին նաև կենտրոնական շրջաններում:
ԱՄՆ-ի հյուսիսարևելյան տարածքներում՝ Նոր Անգլիա և Նյու Յորք նահանգներում, ևս առատ ձյուն է՝ հայտնում է rosbalt.ru-ն:












































