Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մայքլ Էսյենը կիսվել է Չեմպիոնների Լիգայի առաջիկա խաղերից ունեցած ակնկալիքներով:
«Չեմպիոնների Լիգան շատ կարևոր է մեզ համար: Յուրաքանչյուր խաղացող երազում է հաղթել այն: Մենք մեր ողջ ուժերը պատրաստ ենք տալ հանուն հաղթանակի:
«Ռեալ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը երկու մեծագույն ակումբներ են, որոնք ցանկանում են տիտղոսներ նվաճել ու հաղթանակ տանել Չեմպիոնների Լիգայում: Մեզ բարդ խաղեր են սպասվում: Լավ է, որ սկսում ենք սեփական հարկի տակ: Հույս ունեմ՝ կհաղթենք: Դա մեզ որոշակի առավելություն կտա», – խաղացողի խոսքերն է մեջբերում Marca-ն:










































