Thursday, 02 05 2024
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
Կիրանցում դանակով խուլիգանության համար քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
12:20
ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից
ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշում բերման ենթարկված անձինք ծեծի են ենթարկվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով
Տոկաեւը «լիազորվա՞ծ է» Ալիեւից
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
11:30
Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
«Ինչու՞ է «Շողակաթ»-ով հոգևոր հաղորդումներ հեռարձակվում». փաստորեն սա է ՔՊ-ի համար երկրի պրոբլեմը
Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ լուսաբացին արտահայտվեց ոստիկանական բռնություններով
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է
10:30
Նավթի գները նվազել են. 01-05-24
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Սպասվում է անձրև, ամպրոպ
Կոնգրեսի «պատժամիջոցային ցուցակն» ընդլայնվել է. Ալիեւը «կուրանա՞» Պուտինին
ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում ականազերծման գոտիներում
Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելից մեկ գիշերում հրաժարվելու գինն այսօր ենք վճարում
31 քաղաքացի տարվել է ոստիկանություն
«խաղաղության խաչմերուկը» չի կարող հաջողություն ունենալ, քանի դեռ նրան դեմ են Թուրքիան և Ադրբեջանը
Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ. «Հրապարակ»
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին. «Հրապարակ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Ալիեւը պոկ չի գալիս Մակրոնից

Մարդկանց և ինստիտուտների որակը. մամուլ

«Առավոտը» խմբագրականում գրում է. «Չնայած Լետն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցի գլխավոր «ուղերձը» ՀԱԿ-ի հիման վրա նոր կուսակցություն ստեղծելու նախագիծն էր, դրա մասին դատողություններ անելը բավականին դժվար է: Եթե, ինչպես պնդում են ՀԱԿ-ի առավել հայտնի կուսակցությունների ղեկավարները, ՀՀՇ-ն մնում է ՀՀՇ, իսկ ՀԺԿ-ն՝ ՀԺԿ, ապա ինչո՞վ է տվյալ կաոուցվածքը տարբերվելու ՀԱԿ-ի ներկայիս կարգավիճակից: Այսինքն՝ այդ դեպքում Կոնգրեսը պահպանվելու է որպես գոնե ձևականորեն ինքնուրույն կուսակցությունների միավորում: Իսկ եթե ստեղծվելու է մի նոր կուսակցություն, որի մեջ մնացած կուսակցությունները՝ լուծարվելով, ձուլվելու են, ապա դա, շատ հնարավոր է, կհանդիպի ՀՀՇ-ի և Դեմիրճյանի դիմադրությանը: Մնացած միավորների մասին չեմ խոսում, որովհետև Կոնգրեսից դուրս չեկած այլ կուսակցություններն ու գործիչները հասարակության մեջ զգալի դերակատարություն չունեն:

Բայց ՀԱԿ-ի՝ կուսակցություն դառնալ-չդառնալը երկրորդական հարց է՝ այն խնդիրների հետ համեմատած, որոնք առաջին նախագահը բարձրացրել է իր հարցազրույցի հիմնական մասում: Եվ այստեղ Տեր-Պետրոսյանի արձանագրումները միանգամայն ճիշտ են: Եթե արտագաղթի տեմպերը պահպանվեն և մանավանդ՝ եթե, ինչպես ենթադրում է առաջին նախագահը, կրկնապատկվեն, ապա 10-20 տարի հետո մենք որպես անկախ պետություն կվերանանք, և այդ դեպքում չարյաց փոքրագույնը կլինի Ռուսաստանի կազմի մեջ մտնելու փորձված սցենարը՝ բնաջնջման վտանգից խուսափելու համար: Հնարավոր են նաև ավելի ողբերգական սցենարներ: Սա Տեր-Պետրոսյանի կողմից նույնիսկ քաղաքական հայտարարություն չէ, սա գիտական, կասեի նույնիսկ՝ մաթեմատիկական ճշմարտություն է:

Ճիշտ է նաև, որ արտագաղթի հիմնական պատճառը պետական ինստիտուտների որակն է: Մեզ նման երկրներում այս հաստատությունները «ծրագրավորված» են կողոպուտի, իշխանավորների հարստացման վրա: Եվ այդ առումով, ի դեպ, մեր մշակութային համագործակցությունը Գվատեմալայի հետ այնքան էլ ֆանտաստիկ չի թվում: Վերջապես, ճիշտ է նաև, որ Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ Արևմուտքը հստակ ռազմավարություն չունի:

Բայց այսքանից հետո հարցեր են առաջանում: Ինչո՞ւ մենք՝ անշահախնդիր ու կրթված մարդիկ լինելով՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ 90-ականներին ստեղծեցինք հենց ա՛յդ որակի պետական ինստիտուտներ: Ասում եմ՝ «մենք», որպեսզի պարզ լինի, որ դա փաստի արձանագրում է, ոչ թե ինչ-որ մեկի հասցեին ուղղված մեղադրանք: (Չնայած հենց այս փաստն է, որ առաջին նախագահի ֆանատները չեն ընդունում): Ինչո՞ւ Առաջին հանրապետության հիմնադիրները նույնպես ստեղծել էին ճիշտ այդպիսի պետական հաստատություններ, ինչը և բերեց Ռուսաստանին «հանձնվելու» վերը նկարագրված հանգուցալուծմանը: Հայրենասեր և ազնիվ մարդի՞կ չէին: Ավելին՝ ինչո՞ւ նույն մեր «հարազատ» Գվատեմալայում, Հաիթիում և այլուր, որտեղ գործում են նույն տեսակի պետական ինստիտուտներ, և որտեղ Արևմուտքը, հստակ ռազմավարություն ունենալով, պարբերաբար հեղաշրջումներ է իրականացնում՝ բերելով «լավ տղաներին», հիշյալ ինստիտուտները չեն փոխում իրենց որակը: Կարելի՞ է արդյոք այստեղից եզրակացնել, որ ինստիտուտների որակը պայմանավորված չէ անձերի որակով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում