«Հրապարակի» տեղեկություններով՝ փետրվարի վերջին-մարտի սկզբին նախատեսվում է Տիգրան Սարգսյանի այցը Մոսկվա, որտեղ նա հանդիպելու է Դմիտրի Մեդվեդևի հետ:
Լուրի իսկությունը թերթը փորձեց ճշտել Տիգրան Սարգսյանից: «Այդպիսի այց, այո, կա: Նմանատիպ հանդիպումները պլանավորվում և իրականացվում են մեր դիվանագիտական կորպուսի միջոցով, այս պահին ընթանում է այցի նախապատրաստական փուլը»: Օրակարգը ճշտվա՞ծ է: «Բնականաբար: Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը միշտ էլ հարուստ է տնտեսական հարցերով, որոնք էլ ընդգրկված են հանդիպման օրակարգում»:
Հիշեցնենք, որ այցը, փաստորեն, լինելու է ընտրություններից անմիջապես, ինչպես նաև վերջերս Տիգրան Սարգսյանի՝ Մաքսային միության մասին արած հայտարարություններից հետո, ինչն էլ բավականին «հետաքրքիր», եթե չասենք՝ ինտրիգային է դարձնում այցը: