ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացող Լեոն Պանետտան հայտարարել է, որ աջակցում է սիրիացի ապստամբներին զինելու և պատրաստելու մտահղացմանը:
Մինչ այս ամերիկացի որևէ քաղաքական գործիչ, այն էլ նման բարձրաստիճան պաշտոնյա այդ մասին հրապարակայնորեն չէր հայտարարել։
Պանետտան պատմել է, որ անցյալ տարի ամռանն աջակցել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և հետախուզության կենտրոնի ղեկավար Դևիդ Պետրեուսի կողմից մշակված` ապստամբներին զենք տրամադրելու ծրագրին: Սակայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժել է ծրագիրը` չցանկանալով նախընտրական շրջանում անմիջական միջամտություն ցուցաբերել սիրիական հակամարտությանը:











































