Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդիկ ավելորդ քաշ են ձեռք բերում հատկապես աշնանը և ձմռանը: Հետազոտությունը ցույց է տվել, որ ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ 6 տոկոսով ցածր է տարատեսակ պատճառներից մահվան հավանականությունը: Ճարպը, այսպես ասած, արձակում է 300 քիմիական ազդանշաններ, որոնք շատ կարևոր են օրգանիզմի գործառույթների համար:
Ճարպի շատ քիչ քանակութությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան շատ քանակությունը: Ճարպի քիչ քանակությունը հայտնի է լիպոդիստրոֆիա անվամբ, իսկ դրանով տառապողները խնդիրներ ունեն սրտի հետ, և նրանց մոտ ավելի մեծ է ինսուլտի հավանականությունը:









































