«Եվրանեսթ» ԽՎ-ի 4-րդ լիագումար նիստի ավարտին համանախագահները հանդես եկան մամլո ասուլիսով՝ ի թիվս այլ հարցերի անդրադառնալով նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելուն:
Ուկրաինան ներկայացնող «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Բորիս Տարասյուկն ասաց, Հայաստանն արդեն կատարել է իր ընտրությունը և չի կարող ստորագրել Ասոցացման համաձայնագիրը․ «Կիսով չափ հղի լինել չի կարող մարդը, Հայաստանն ընտրել է ԵՏՄ-ն, ոչ թե Եվրամիությունը: Մենք Ուկրաինայում Բրյուսելից հստակ ազդակներ ստացանք, որ եթե ցանկանում ենք Եվրամիության հետ առևտրի համաձայնագիր ստորագրել, ապա պետք է մոռանանք ԵՏՄ-ի անդամակցության մասին: Հայաստանն էլ ընտրել է այլ միությունը, անհնար է լինել երկու միություններում»:
Ֆինլանդիան ներկայացնող՝ «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Հեիդի Հաուտալան իր հերթին ասաց, որ շատ կարևոր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների հարցում կառուպցիայի դեմ պայքարը․ «Ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ Հայաստանը շարունակի ազատ ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության կառուցումը: Այս քննարկումների ընթացքում մեզ համար լակմուսի թղթի պես պարզ դարձավ, որ Հայաստանը գնում է ճիշտ ճանապարհով»:
Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում:
Լուսանկարը` PAN Photo-ի












































