Մամուլում այսօր տեղեկություն է հրապարակվել, թե ոստիկանության հատուկ ջոկատայինները օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են իրականացրել Ավան-Առինջում։ Արդյունքում ձերբակալվել է երեք մարդ՝ Սուրեն, Կարեն և Արմեն Երեմյանները: Ըստ հրապարակման՝ վերջինս Երևանի ավագանու ՀՀԿ անդամ է, Ավանի Նոր Զովք սուպերմարկետների տարածքի սեփականատերը:
Մինչդեռ մեզ հետ զրույցում քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Գևորգյանը հերքեց տեղեկությունը՝ ընդգծելով, որ այսօր Երեմյանը մասնակցել է Երևանի ավագանու նիստին: