Իտալիայի և Իսպանիայի ռազմաօդային ուժերի կործանիչները, որոնք ծառայում են Լիտվայում Բալթյան օդային պարեկության կազմում, մարտի 17-ին օդ են բարձրացվել՝ Բալթյան ծովի վրա զավթելու ռուսական ինքնաթիռների խումբը։ Այս մասին ասվում է լատվիական բանակի թվիթերյան միկրոբլոգում։
Համաձայն հաղորդագրության՝ Typhoon տեսակի իսպանական և իտալական կործանիչները բարձրացվել են ռուսական ինքնաթիռների խմբի ճանապարհը կտրելու և ուղեկցման ահազանգով։ Լատվիացի զինվորների հավաստմամբ՝ խմբում եղել են 3 տրանսպորտային օդանավեր (երկու Ան-26 և մեկ Ան-12), որոնց ուղեկցել են Սու-27 չորս կործանիչները։
Չորս իսպանական և չորս իտալական Eurofighter Typhoon կործանիչներ 2015-ի հունվարի 1-ից տեղակայված են լիտվական «Շյաուլյայ» աերոդրոմում։






































