ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան շրջաններ` Նոր Անգլիա և Նյու Յորք նահանգ է շարժվում ուժեղ ձնաբուք: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը:
«Ձնաբքի ժամանակ կարող է տեղալ ավելի քան 60սմ ձյուն: Հավանական է, որ այն չդառա պատմական ձնաբքի կրկնություն, որը տեղի է ունեցել 1978 փետրվարի 5-7-ին, սակայն շատ անհանգստություն կպատճառի բնակիչներին»,-նշել են Ազգային օդերևութաբանական ծառայության մասնագետները:
Շջակա միջավայրի կանխատեսման կենտրոնի տնօրեն Լուի Ուչելին կարծում է, որ ձնաբքից ամենաշատը կտուժեն Մասաչուսեթս, Կոնեկտիկուտ և Մեն նահանգները: Նա նշել է, որ դեռևս վաղ է խոսել ռեկորդային ձնաբքի մասին, սակայն դա կլինի բնության հազվագյուտ երևույթ:
Այս նահանգների իշխանություններն արդեն սկսել են պատրաստվել ձնաբքին: Հաղորդվում է, որ անհրաժեշտության դեպքում կմոբիլիզացվի ամբողջ տեխնիկան:











































