Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանն ու Տաջիկստանը ԵԱՀԿ նիստում դատապարտել են Ղուրանի այրումը

Ադրբեջանական Salamnews.org կայքի փոխանցմամբ, Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի ու Տաջիկստանի պատվիրակություններն ապրիլի 7-ին Վիեննայում մասնակցել են ԵԱՀԿ մշտական խորհրդի 857-րդ նստաշրջանին, ուր սուր քննադատության են ենթարկել ամերիկյան հոգևորականի կողմից Ղուրանի այրումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղար Էլհան Պոլուխովը.

«ԵԱՀԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Կայրաթ Աբդռահմանովը հայտարարել է, որ իրենք կտրուկ քննադատում են 2011 թվականի մարտի 20-ին ԱՄՆ-ում հոգևոր առաջնորդի կողմից Ղուրանի այրման ակտը: Դրան հաջորդեց բռնությունների մի ամբողջ շարք, ինչն էլ իր հերթին հանգեցրեց Աֆղանստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության աշխատակիցների զոհվելուն:

Մուսուլմանների նկատմամբ նմանատիպ անհանդուրժողական ու խտրական վերաբերմունքը անամոթ ու անպատասխանատու ակցիա է, որը խախտում է տարբեր կրոնների ու կրոնական համայնքների միջև առկա խաղաղ հարաբերությունները: Այդ ծայրահեղական քայլը վիրավորում է համայն աշխարհի մուսուլմանների արժանապատվության զգացումը:

Մենք համապատասխան կառավարություններին կոչ ենք անում իրագործել հանդուրժողականության ու ոչ խտրական վերաբերմունք պարտադրող պահանջները, որոնք ամրագրված են 1975 թվականի Հելսինկյան ամփոփիչ ակտում, 1990 թվականի Փարիզի խարտիայում, 1999 թվականի Եվրոպական անվտանգության խարտիայում և այլուր»:

Հիշեցնենք, որ Ղուրանի այրումից հետո բողոքի ցույցեր էին տեղի ունեցել Կանդահարում և աֆղանական այլ քաղաքներում: Դրանց ժամանակ զոհվել էր 20 մարդ, այդ թվում նաև ՄԱԿ-ի 7 աշխատակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում