Friday, 17 05 2024
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին
Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը
Ծրագիր ու օրակարգ կա., առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ. Գալստանյանը ԵՊՀ բակում է

Հայրիկյանը չի բացառում, որ նույնիսկ գործարքի կգնան մարդասպանի հետ (տեսագրություն)

«Առաջին լրատվականի»-ի զրուցակիցն է ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

– Պարոն Հայրիկյան, վերջին ասուլիսին հայտարարեցիք, որ Ձեր քարոզարշավը շարունակվում է, և Դուք չեք դիմի Սահմանադրական դատարան: Ի՞նչ փոխվեց այս օրերի ընթացքում:

– Իմ փաստաբանը և ներկայացուցիչներն ասուլիսին հստակ նշել էին, որ մենք այժմ ընտրությունները հետաձգելու գաղափարը չենք կիրառում, քանի որ ի վիճակի ենք շարունակել: Բացի այդ, հավատում էինք, որ նաև մեր մրցակից գործընկերներն իրենց ճիշտ ձևով կպահեն, մանավանդ որ՝ շատ կարևոր է հասկանալ՝ սա դավադրություն է ոչ միայն իմ անձի նկատմամբ, այլ նաև մեր ժողովրդի բնականոն կյանքը խաթարելու նպատակ է հետապնդել: Դրա համար հենց սկզբից մենք բացառել ենք նոր ընտրություններ կազմակերպելու գաղափարը, որը դավադրության առանցքային հարցն է: Ասել ենք, որ այժմ մենք որոշել ենք չդիմել ՍԴ:

Այս օրերին անհասկանալի բաներ կատարվեցին, նախ առողջականի հարցը շատ կարևոր է, սա էլ ազդեց: Մոտիկ մարդիկ ասում են՝ մի տրվիր այդ տեռորին, որովհետև կա ֆիզիկական տեռոր և կա բարոյահոգեբանական-քաղաքական տեռոր, երբ հանկարծ տարբեր խորշերից դուրս են գալիս ԿԳԲ-ի նախկին գործակալներ և հայտարարում են, որ ընդհուպ Հայրիկյանը իր վրա կրակեց: Ես ու իմ ընկերները, փոխանակ զբաղվենք քարոզարշավի նյութեր մատուցելով, ստիպված ենք լինում անընդմեջ պատասխաններ տալ, որ տեսեք՝ կա քննչական մարմնի հայտարարությունը, գնահատականը: Այս ամենը բավականին  խանգարում են, որովհետև դա անդրադառնում է առանց այն էլ դժվարությամբ ձեռք բերած վարկանիշի վրա, մենք  զրոյական դիրքից հասել ենք մինչև 10-12 տոկոսի, ու հանկարծ պարզվում է, որ մենք պետք է ոչ թե շարունակենք մեր առաջընթացը, այլ հետ գնանք ու զբաղվենք հարցերով, որոնք ընտրարշավի հետ ոչ մի կապ չունեն, ավելին՝ մեզ պախարակում են:

Ինչ վերաբերում է առողջականին՝ իհարկե ցավեր կային, բայց վերքի հատվածը ինձ անհանգստացնում էր, այս հարցում ամեն ինչ դեպի լավն է գնում, բայց զուգահեռ՝ աջ ձեռքս ընդհանրապես չեմ կարողանում շարժել, գիշերը ցավից չեմ կարողանում քնել, նույնիսկ ցավազրկողներն էլ չեն օգնում: Այսինքն՝ բանն այնտեղ հասավ, որ բժիշկները, որ տրամադրված էին երեկ չէ առաջին օրը դուրս գրել, հիմա ասում են՝ ես պետք է երկու օր չշարժվեմ: Ես հետաձգեցի եվրոպական դեսպանների հետ մեկ ամիս առաջ պայմանավորվածությունը, որը վաղն էր կայանալու, այսօր Նվեր Մնացականյանի հաղորդման հյուրը պետք  է լինեի, դարձյալ հետաձգեցի:

– Պարոն Հայրիկյան, սա փաստորեն անհաղթահարելի խոչընդոտ է քարոզարշավի ժամանակ, ինչը ենթադրում է՝ կդիմեք ՍԴ:

– Այն ժամանակ էլ ասել ենք, որ, այո, կան անհաղթահարելի խոչընդոտներ, սակայն Հայրիկյանը չի դիմելու ՍԴ, քանի որ մնացյալ  ժամանակը բավարար է համարում քարոզարշավի կազմակերպման համար: Բայց հիմա պետք է անկեղծ լինեմ, նաև իմ պայմանականորեն մրցակից ընկերներն իրենց որոշ հայտարարություններով… Մասնավորապես Հրանտ Բագրատյանը ասում է՝ դեռ պետք է պարզենք՝ ինչ մահափորձ է, սա ասում է այն դեպքում, երբ ես մտածում էի՝ մենք կարող ենք միասին թիմ ստեղծել՝ Հրանտ Բագրատյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Պարույր Հայրիկյան, և կարճ ժամանակով՝ 60-70 տոկոսով փոխել այս փուլում Հայաստանի վարկանիշը՝ որպես դեմոկրատական երկիր, ընտրություններով իշխանության որևէ ճյուղ փոխելու երկիր, այլև Հայաստանը աշխարհի համար բացառիկ քաղաքակրթություն հաստատող երկիր դարձնել: Հիմա, իմիջիայլոց, լավ շրջան է. այն մարդիկ, ովքեր պետք է լյուստրացիայի ենթարկվեին, իրենք իրենց բացահայտում են:

– Հիմա կդիմե՞ք  ՍԴ երկու շաբաթում գոնե Ձեր քարոզարշավը իրականացնելու համար:

– Ես չէի ուզենա, որ մեր նախնական՝ ոչ մի բան չհետաձգելու որոշումը փոխվեր, բայց եթե հայտնվում ես անհավասար պայմաններում, և դա շահարկվում է, ես պետք է մտածեմ նաև Հայաստանի ժողովրդավարության մասին: Երկու օր էլ կդիմանամ, տեսնեմ ինչպես եմ լինում:

– Ինչպե՞ս եք գնահատում իրավապահ մարմինների աշխատանքը, արդյոք զարմանալի՞ չէ, որ մինչև հիմա չկա տեղեկատվություն, չկան կասկածյալներ: Դժգոհություն չունե՞ք, որ Սերժ Սարգսյանն էլ թեև խոստացավ շատ արագ բացահայտել, բայց դեռ ոչինչ բացահայտված չէ:

– Կան արված գնահատականներ, որոնք իրենք պետք է հանրությանը մատուցեն: Ես պարտավոր չեմ ցույց տալ, որ այս գործի կապակցությամբ ես տուժող եմ ճանաչվել, որ քաղաքական գործիչ Հայրիկյանի քաղաքական գործունեությունը կասեցնելու նպատակով սպանության փորձ են կատարել: Այսօր ես պահանջեցի, որ դա հրապարակայնացնեն, և եթե օրվա իշխանությունները երևույթը չեն մատուցում (ես չեմ ասում քննության գաղտնիքները), այդ դեպքում ես իմ գործը թողած՝ պետք է ընկնեմ դա նայեմ: Ես  նախագահի թեկնածու եմ, ինձ պետք է ամեն ինչից ազատեն, որ ես կարողանամ իմ ծրագրերը ներկայացնել, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարի: Այնպես որ, ասել, որ հիացած եմ՝ իհարկե չեմ կարող, ես շատ դժգոհ եմ, կատարված աշխատանքների գոնե  մի մասը  հանրությանը մատուցելու տեսանկյունից: Նախագահը կարող է ասել կատարվածը ցավոտ երևույթ է, բայց դատախազը պետք է ելույթ ունենա, ասի, որ սա շարքային սպանություն չէ, այլ որոշակի քաղաքական սպանություն, իսկ սա նշանակում է մեր պետականության դեմ ուղղված հանցագործություն է: Ասում են, որ այս երկու օրվա ընթացքում կուղղեն սխալը, տեսնենք: Նույնիսկ ընտրություններին ընդհանրապես չմասնակցելուց զատ, ես նոր ընտրությունների չեմ գնալու, գուցե երկարացնեմ, բայց նոր ընտրություն չեմ պահանջի, քանի որ իրականում ինձ պետք է սպանեին, որ նոր ընտրություններ լինեն:

– Հնարավոր է, որ պարզել են՝ ովքեր են, միայն թե նրանց անունները հնչեցնելը ձեռնտու չէ իշխանություններին, դրա համար չեն բացահայտում:

– Խելոք մարդիկ ի սկզբանե ոչինչ չեն բացառում, նրանք ասում են՝ տեսնենք. ես փորձում եմ մի քիչ խելոք լինել, ես ոչինչ չեմ բացառում: Ավելին՝ այսօր մի տեղ խոսել եմ այն բանի մասին, որ չեմ բացառում, որ նույնիսկ բացահայտվի իրական կատարողը, և մեծ գործարք կատարվի նրա հետ, ինձ ասացին, որ դա բացառվում է, որ աշխատանքը շատ հրապարակային է:

– Այսինքն՝ անվտանգության ապահովման  համար երաշխիքներ այս պահի՞ն էլ չկան:

– Աշխարհի ոչ մի երկրում, ցավոք սրտի, այդպիսի կատարյալ 100 տոկոսանոց երաշխիքներ չկան, Ամերիկայի պես հզոր երկրում մինչև հիմա Քենեդու սպանությունը չի բացահայտվել:

Լևոն Բաղդասարյան՝ Պարույր Հայրիկյանի փաստաբան. Մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ Պարույր Հայրիկյանի վնասվածքը հրազենային չէ, ցանկանում եմ տեղեկացնել, որ քրեական գործի շրջանակներում դատաբժշկական փորձագետի եզրակացությունից բացի, այսօր պաշտոնապես իրազեկեցին մեզ, համաձայն որի Պարույր Հայրիկյանի ստացած մարմնական վնասվածքը հրազենային է՝ առողջության տևական քայքայմամբ, այսինքն՝ մամուլում տարածված տեղեկությունը, որ հրազենային չէ վնասվածքը, ապատեղեկատվություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում