Ռուսաստանը կոչ է անում Իրանին առավելագույն ճկունություն ցուցաբերել Ալմա-Աթայում կայանալիք «վեցնյակի» հետ հանդիպմանը: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ-ի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Ժամանակն իզուր պետք չէ վատնել,- ասել է դիվանագետը, շատ ժամանակ է անցել, և մենք մեր իրանցի ընկերներին ցանկանում ենք կոչ անել առավելագույնս լուրջ վերաբերվել և առավելագույն ճկունություն ցուցաբերել բանակցություններին»:
«Նույն վերաբերմունքն էլ կցուցաբերի «վեցնյակը», որի մասնակիցների հետ մենք այդ կապակցությամբ երկխոսություններ ենք անցկացնում»,- ասել է նա:






































