Comedy Central հեռուստաալիքը երգիծական Roast հաղորդումից կկտրի Փոլ Ուոքերի մահվան մասին կատակները, որը ավիավթարից մահացավ 2013թ.։ Այս մասին հայտնում է Variety-ն:
«Այդ հաղորդումներում հաճախ փոխվում են լավ ճաշակի սահմանները: Մենք մեր մասնակիցներին տալիս ենք ինքնաարտահայտման լիակատար ազատություն,- հայտնել են հեռուստաալիքի ներկայացուցիչները:- Սակայն երբեմն կարելի է գտնել սահմանը այն անցնելիս: Փոլ Ուոքերի մասին կատակը մենք չենք ցուցադրի»:
Մարտի 15-ի հաղորդման ձայնագրության ժամանակ հյուրերը, որոնց թվում եղել են նաև Ջասթին Բիբերն ու Ուոքերի գործընկերը «Ֆորսաժում»՝ Ludacris ռեփերը, մասնավորապես խոսել են Բիլ Կոսբիի ու ԴԱԻՇ-ի մասին: Ուոքերի մասին հաղորդավարների կատակները առաջացրել էին և ստուդիայի հյուրերի, և լսարանի դժգոհությունը:











































