Sunday, 14 06 2026
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ

«Կոնգրեսն այս վիճակում է քաղաքական «բիտաների»՝ Ջհանգիրյանի, Զուրաբյանի, Մանուկյանի պատճառով»

«Քաղաքական «բիտաները» պետք է բացակայեն այդ շրջապատից:Երևի թե նրանց պատճառով է, որ շատ ու շատ ազնիվ մարդիկ այսօր հետ կանգնեցին պայքարից: Եթե Կոնգրեսը պետք է դառնա կուսակցություն՝ թող դառնա, բայց եթե այդ մարդկանցով պետք է դառնա, ապա նրանց շատ քիչ հավատացողներ կլինեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին՝ նման կարծիք հայտնեց հրապարակախոս, ՀԱԿ նախկին անդամ Սուրեն Սարգսյանը:

«Իմ գնահատմամբ՝ այսօր Հայաստանի Հանրապետության այս վիճակի համար մեղքի իր մեծ բաժինն ունի Գագիկ Ջհանգիրյանը, որը փոշիացրեցիրավական համակարգը: Ջհանգիրյանը կարող էր լավագույն դեպքում խորհրդատու լինել, բայց ոչ պատգամավոր՝ նա չի կարող որևէ մեկի իղձերն արտահայտել:Նաև՝ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, նույնիսկ Ստեփան Դեմիրճյանը:

Ես կարծում եմ, որ այսպիսի շրջապատ չպետք է լիներ, և դրա արդյունքում ՀԱԿ-ում հակառակ գործընթաց տեղի ունեցավ՝ ազնիվները դուրս եկան, մնացին նրանք, ովքեր իրենց գործունեությամբ ազնիվ չեն եղել: Չեմ ասում, թե ընդհանրապես չպետք է լինեին՝ պետք է գային իրենց մեղքը քավելու, բայց ոչ որոշիչ տեղ զբաղեցնելու»,-ասաց Ս. Սարգսյանը:

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ երբ իշխանության մոտ լինելու տարբերակ կար, բոլորը մոռացան հայրենիքն էլ, մայրենիքն էլ՝ գնացին և դարձան պատգամավոր, և ժողովուրդն էլ հիասթափվեց:

«Տեր-Պետրոսյանի գլխի տակ փափուկ բարձ դրեցին դեռևս փետրվարի 26-ին:Մեր իշխանությունները նման են անբարոյական կնոջ, հետևաբար նրանց պետք էր որոշակի օրգան ցույց տալ և ասել՝ չենք անելու, և նրանք ձայները կկտրեին, բայց դա չարեցին, նրանք էլ շուտ կողմնորոշվեցին և սկսեցին կոտորել մարդկանց:

Ես չեմ ուզում Տեր-Պետրոսյանին քննադատել. եթե նա չլիներ, մենք կունենայինք այնպիսի իրավիճակ, ինչպիսինմուսուլմանական երկրներում է: Ուստիչգնահատել չեմ կարող,պարզապես կան բաներ, որ չենք կարող անտեսել»:

Ըստ Սուրեն Սարգսյանի՝ սխալ էր նաև ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը, ինչն էլ միանշանակ հանգեցրեց ՀԱԿ մի շարք համակիրների հիասթափությանը. «Ինձ համար«Բարգավաճ Հայաստան»կուսակցությունգոյություն չունի՝ այնպես, ինչպես նրանց առաջնորդը՝ որպես քաղաքական գործիչ: Պետք չէր գովերգել «Բարգավաճ Հայաստան»-ին:Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը սկսեց նրան գովերգել, ես ձեռքերս լվացի ու մի կողմ քաշվեցի:

Մարտի 1-ի անմիջական մասնակիցներից մեկն էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ թեկուզ իր պահվածքով: Ես չեմ տեսել ու չեմ կարող ասել՝ ինչ-որ մեկը թուր ու թվանք է վերցրել, բայց միայն այն երևույթը, որ նրանք գնացին, կոճակ սեղմեցին, որ Մարտի 1-ը իրականանա, այդտեղ կա նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեծ մեղքը, և նրանց ներել չի կարելի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում