Google Earth համացանցային ծառայությունը հրապարակել է Հյուսիսային Կորեայում միջուկային փորձադաշտի տիեզերքից արված լուսանկարները: Այս մասին հաղորդում է հարավկորեական «Ուայ-Թի-Էն» հեռուստաալիքը:
Ամենանոր լուսանկարներն արված են սույն թվականի հունվարի 29-ին:
Արբանյակների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում փորձադաշտի հարավում գտնվող Պունգե-րի թունելի մերձակայքում: Իսկ նույն փորձադաշտի արևմտյան թունելի մերձակայքում նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված են:
Սեուլում ենթադրում են, որ հարավային թունելի մոտ տարվող աշխատանքները կարող են կեղծիք լինել, սակայն չեն բացառում որ միաժամանակ կամ շատ կարճ ընդմիջմամբ կարող է տեղի ունենալ 2 միջուկային պայթյուն:








































